Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՏԱՐԻ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

Մարտ 31,2011 00:00

\"\"Չորեքշաբթի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, թե Կոսովոյում այս տարվա փետրվարին նախագահ ընտրված Բեջեթ Պակոլին (նկարում), հնարավոր է, որ մարտի 30-ին հայտարարի իր հրաժարականի մասին։ Ըստ News.
am-ի, գործակալությունը վկայակոչելով Պրիշտինայի իր աղբյուրները, սկանդալային միլիարդատերն այս քայլին է գնում՝ կատարելով Կոսովոյի Սահմանադրական դատարանի որոշումը:
Պակոլիի խոսքով, իրեն դեռ պաշտոնապես չեն ծանուցել դատարանի որոշման մասին եւ ինքը սպասում է, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս: «Կարծում եմ, որ ՍԴ որոշումը ամենաուշը կստանամ չորեքշաբթի (մարտի 30-ին), եւ պատրաստ եմ կատարել այն»,- ասել է Պակոլին։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Կոսովոյի գերագույն դատարանը այդ երկրում փետրվարի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անօրինական է ճանաչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել