Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՆԴՈՆԻՑ ՍՏԱՄԲՈՒԼ ՌՈՒՄԲ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ

Մարտ 31,2011 00:00

Բրիտանական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է Մեծ Բրիտանիայից Թուրքիա թռչող UPS ընկերության կողմից ցրիչ ինքնաթիռում հայտնվել ռումբի կաղապարը, որը տեղադրված է եղել հարսանեկան տորթի տուփի մեջ: BBC-ի մատուցմամբ, UPS-ի ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել փաթեթով, որում եղել է ժամացուցային մեխանիզմ, լար եւ դետոնատոր: Փաթեթը ընկերության գրասենյակ է բերել Թուրքիայից եկած մի մարդ: Դեպքը, պարզվում է, տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ: Այդ մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ, որտեղ նաեւ հավաստիացում կա, թե UPS-ը անվտանգության ապահովման բազմամակարդակ համակարգ է կիրառում:
Հաղորդվում է, որ տեղի ունեցածի առնչությամբ ընթացող հետաքննության շրջանակներում անցած շաբաթ ձերբակալվել է Լոնդոնի 26-ամյա մի բնակիչ, որը, սակայն, ավելի ուշ գրավի դիմաց ազատ է արձակվել: Բրիտանական ոստիկանությունը պնդում է, որ այս միջադեպը ահաբեկչության հետ առնչություններ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել