ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ, դաշինքի հետախուզության տվյալներով, Քադդաֆիի լիբիացի հակառակորդների ճամբարում կան «Ալ-Քաիդայի» ու «Հզբոլլահի» ներկայության նշաններ, սակայն ընդդիմության առաջնորդները նրան «պատասխանատու են թվում»: Այդ մասին հաղորդում է panarmenian, net-ը:
Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսն ասել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է հակակառավարական ուժերի ու նրանց առաջնորդների մասին հստակ պատկերացում կազմելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պարզաբանում է այդ «աննշան» հարցը ռազմական գործողության մեկնարկից գրեթե երկու շաբաթ անց: «Այս փուլում մենք բավականաչափ հետախուզական տեղեկություններ չունենք՝ որոշելու համար «Ալ-Քաիդայի» եւ այլ խմբավորումների ներկայության ծավալը»,- ասել է ծովակալ Ստավրիդիսը:
Հիշեցնենք, որ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին բազմիցս է զգուշացրել, որ նա պատերազմում է «Ալ-Քաիդայի» իսլամիստների դեմ: