Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖՈՒԿՈՒՍԻՄԱ 1»-Ի 4 ՌԵԱԿՏՈՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ

Մարտ 31,2011 00:00

\"\"Ճապոնական «Ֆուկուսիմա1» ատոմային էլեկտրակայանի չորս ռեակտորները, որոնք վնասվել են այդ երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով, շահագործումից դուրս կբերվեն: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է ԱԷԿ-ի սեփականատեր TEPCO ընկերության ներկայացուցիչը: Հինգերորդ եւ վեցերորդ ռեակտորների ճակատագիրը կորոշվի տեղի բնակչության հետ խորհրդակցություններից հետո:
Վերջին երեք շաբաթների ընթացքում  TEPCO-ն փորձում է վերահսկողության տակ առնել ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը, բայց այդ ջանքերը հաջողություն չեն արձանագրում:
Նախօրեին Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ԱԷԿ-ի մոտակայքում ծովային ջրերի ռադիոակտիվ աղտոտման մակարդակն էապես ավելին է, քան հաղորդվել էր նախկինում: «Ֆուկուսիմա 1»-ի օպերատորը խոստովանել է, որ առայժմ հայտնի չեն այն կոնկրետ պատճառները, որոնք հանգեցնում են ռադիոակտիվ նյութերի արտահոսքին դեպի օվկիանոս: Միջուկային անվտանգության ճապոնական գործակալությունը  զգուշացրել է, որ ռադիացիոն աղտոտման այդ մակարդակը վնասակար է մարդկանց առողջության համար: Գործակալության տնօրեն Խիդեխիկո Նիսիյաման ասել է, թե ԱԷԿ-ի շրջակա բնակավայրերի բնակչությունը տարհանվել է, մերձակա ջրերում ձկնորսությունն արգելվել է: Չորեքշաբթի օրը տարհանված կենտրոններ է ժամանել Ճապոնիայի կայսր Ակիխիտոն՝ տիկնոջ հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել