Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԽՈՍՔԻ ՏԵՐԸ ՉԷ՞

Մարտ 31,2011 00:00

«Առավոտը» (03.12.2011) համարում անդրադարձել էր գիտնականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ իրենք այս տարվա հունվարից դեռ չեն ստացել հավելավճարները, այսինքն՝  գիտական աստիճանի համար տրվող 10-20 հազարական դրամները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այս առիթով մեզ պարզաբանել էր, որ ակադեմիան հայտ ներկայացրել է Գիտության պետական կոմիտեին (ԳՊԿ), նրանք էլ խոստացել են շուտափույթ փոխանցել գումարները: ԳՊԿ-ից էլ (03.17.2011) պատասխանել էին, որ գիտական աստիճանների համար տրվող հավելավճարի ներկայացված ցուցակները ճշգրտված են, ուստի առաջիկա օրերի ընթացքում նշված գումարները կփոխանցվեն գիտական կազմակերպություններին: Սակայն պարզվում է, որ ԳՊԿ-ն իր խոսքի տերը չէ, քանի որ «Առավոտը» կրկին գիտնականներից դժգոհություններ է ստանում, որ հավելավճարները այդպես էլ չեն ստացել:
«Առավոտը» փորձեց կրկին պարզաբանումներ ստանալ ԳՊԿ-ից: Կենտրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանեցին, որ այն ինստիտուտները, որոնք ներկայացրել էին տվյալներ հավելավճարների արժանի անձանց վերաբերյալ, եռամսյակային կտրվածքով կոմիտեի կողմից ստացել են համապատասխան գումարները, իսկ եթե որեւէ մեկը չի ստացել, ուրեմն ինստիտուտը չի ներկայացրել նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել