Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան պատճառը դեռ պարզ չէ

Մարտ 31,2011 00:00

Մարտի 29-ի առավոտյան ժամը 8-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի 33-ամյա բնակիչ Սասուն Բեջանյանը: Բեջանյանը նախորդ օրը, ժամը 14-ի սահմաններում, ծանր վիճակում տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց: Թերապեւտ Գարունիկ Ղուշչյանի վկայությամբ, Նոյեմբերյանում Բեջանյանը հետազոտության է ենթարկվել, անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել: Ժամը 22-ի սահմաններում թունավորում ախտորոշումով հիվանդին, հարազատների պնդմամբ եւ նոյեմբերյանցի բժիշկ-անեսթեզիոլոգ Արմեն Բարսեղյանի ուղեկցությամբ, տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Այդ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանի խոսքով՝ հիվանդն ընդունվել է գիշերվա ժամը 1-ին, մահացել առավոտվա ժամը 8-ին: Այս ընթացքում նա էխո եւ ռենտգեն հետազոտության է ենթակվել: Բժիշկները դեռ չգիտեն Բեջանյանի մահվան պատճառը, ասում են՝ դիահերձումը ցույց կտա: Նրանք պնդում են, որ ամեն ինչ արել են Բեջանյանի կյանքը փրկելու համար, որ հիվանդի վիճակը շատ ծանր էր:
Բեջանյանն առաջին խմբի հաշմանդամ էր, տարիներ առաջ էլեկտրահարումից հետո նրա մի ձեռքը անդամահատվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել