Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼՏԹՖ-Ի ԴԵՄ

Մարտ 31,2011 00:00

Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր նիստում որոշեց 100 մլն դրամով տուգանել Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային (ԼՏԹՖ), քանի որ վերջինս, ըստ ՏՄՊՊՀ-ի, 2010-ի դեկտեմբերին հանրապետության առեւտրի կետերում արձանագրված  ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ բարձրացման մեղավորն էր: Այս տարվա մարտի 12-ին ՏՄՊՊՀ-ի հարուցած վարչական վարույթի արդյունքում հաստատվել է, որ Լուսակերտի ֆաբրիկան միտումնավոր դեֆիցիտ է առաջացրել՝ չարաշահելով իր գերիշխող դիրքը, ավելին, մի շարք փաստաթղթեր է կեղծել, որոշ դեպքերում՝ խանութների մասնակցությամբ: Հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող կեղծ պայմանագրերը կփոխանցվեն Հարկային մարմիններին եւ ՀՀ դատախազություն, որոնց լիազորության շրջանակում են նման գործերի հետաքննությունները:
Հանձնաժողովի մարտի 30-ի նիստում որոշում է կայացվել նաեւ գյուղացիական տնտեսություններից ստացված դժգոհությունների հիման վրա ազոտական պարարտանյութերի շուկայում ուսումնասիրություններ սկսելու եւ այդ շուկայում աշխատող տնտեսվարող սուբյեկտներից տեղեկատվություն պահանջելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել