Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽԱԲԵԼԸ ԼԱՎ ԲԱՆ ՉԷ

Մարտ 31,2011 00:00

Օրերս մեր թերթին տված հարցազրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոսելով խաբելու եւ խաբված լինելու մասին՝ կարծիք էր հայտնել, որ խաբելը լավ բան չէ եւ քաղաքացիական հասարակության մեջ, ինչպես նաեւ քաղաքականության մեջ դա պետք է բացառել: Ըստ ամենայնի, պարոն Զոհրաբյանի խոսքը ճիշտ չի ընկալվել, որի կապակցությամբ մեզ հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահը հարկ համարեց հավելել. «Ես ասել եմ, որ խաբելը լավ բան չի, պետք չի խաբել, եւ խոսքը քաղաքացիական հասարակության մասին է, որտեղ եւ հասարակությունը, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը հավասարապես պետք է ազնիվ լինեն եւ իրար չպետք է խաբեն, այսինքն՝ խաբելու կատեգորիան մինիմումի է հասցված:
Երբ մեկը օրենք է խախտում, եւ քաղաքացին տեղեկացնում է ոստիկանությանը, մեր հասարակության մեջ դա նստած է այսպես՝ էս մարդը ծախող է, իսկ իրականում դա օրենքի պահանջն է, եւ քաղաքացիական հասարակության մեջ ապրող քաղաքացին պարտավոր է օրենքը նախ՝ պահպանել եւ ապա՝ թույլ չտալ որ ուրիշները խախտեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել