Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐ ՇՂԹԱՅԻ ՓՈՔՐ ՕՂԱԿԸ

Մարտ 31,2011 00:00

\"\"

Իր հացադուլը դադարեցնելու մասին ելույթի սկզբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեջբերեց Մահաթմա Գանդիի խոսքերը. «Նախ անտեսում են քեզ, հետո արհամարհում, ապա հարձակվում են քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես»: Եվ շեշտեց, թե հացադուլը դադարեցնելը «չի նշանակում, որ պայքարն ավարտվում է: Սա մի երկար շղթայի սոսկ փոքր օղակն է, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում: Միասին դարձյալ պիտի վերադառնանք հրապարակ եւ ամբիոններ՝ քաղաքացիական եւ քաղաքական գնահատական տալով մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին եւ առաջին հերթին՝ այն քայլերին, միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը եւ հայ ժողովրդին հետ պահելու հնարավոր կործանումից, արյունից եւ այսօրվա անարդար, անիրավ վիճակի խորացումից: Այդ պայքարը պիտի շարունակենք միասին: Այդ պայքարի մեջ չի լինելու առաջամարտիկ կամ հետնապահ, չի լինելու ընդգծված լիդեր, չի լինելու թիկունքային, անտեսված քաղաքացի»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել