Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՐԵԼԸ ՎԱՐԱԿԻՉ Է

Մարտ 30,2011 00:00

Համարվում է, որ եթե մարդկանց խմբում որեւէ մեկը հորանջի, բոլորը կսկսեն հորանջել: Պարզվել է, որ քորն էլ է վարակիչ: Այս երեւույթի պատճառը որոշեց պարզել Ուեյք Ֆորեստ բապտիստական բժշկական կենտրոնի մասնագետ Ժիլ Յոսիպովիչը: Նրա խոսքերով՝ բավական է ուղղակի նայել իրեն քորող մարդուն, որպեսզի ինքդ սկսես քորվել: Յոսիպովիչի եւ Ալեքսանդր Պապուայուի ղեկավարած գիտնականների խումբը որոշեց պարզել, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում նման պահերին: Նրանք ուսումնասիրեցին պատկերավոր ազդակների գործողությունը՝ 14 կամավորների վրա:

Կամավորների ձեռքին քսում էին հիստամին կամ ֆիզլուծույթ: Կամավորներից 11-ը տառապում էին ատոնիկ դերմատիտով (ԱԴ): Այս հիվանդությունը բնորոշվում է քորով եւ կրկնվող ընթացքով՝ կախված տարվա եղանակից: Այնուհետեւ կամավորներին ցույց էին տալիս կարճ տեսահոլովակներ, որտեղ մարդիկ կամ քորվում էին, կամ հանգիստ նստած էին: Միաժամանակ բժիշկները վերլուծում էին կամավորների պահվածքը: Պարզվեց, որ ԱԴ-ով տառապողները քորվող մարդկանցով տեսահոլովակ դիտելու ժամանակ սկսում էին ավելի հաճախ քորել իրենց: Ստացվում է, որ քորն իրոք վարակիչ է: Այսինքն՝ պատկերավոր ազդակներն իրոք կարող են ազդեցություն ունենալ կենտրոնական նյարդային համակարգի վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել