Եթե համաձայն եք՝ այո (10 միավոր), երբեմն՝ 5 միավոր, ոչ՝ 0 միավոր:
1. Տարին 4 անգամից շատ եք հիվանդանում մրսածությամբ:
2. Բանջարեղեն, կանաչեղեն եւ մրգեր օրը օգտագործում եք 300 գ-ից քիչ:
3. Վատ եք քնում, աշխատում եք «մաշվելու» չափ:
4. Ձեզ հեշտությամբ զայրացնում են եւ «դուրս բերում սահմաններից»:
5. Ձեր եղունգները փշրվող են, մաշկը՝ չոր եւ թեփոտվող:
6. Առավոտյան ձեզ զգում եք թույլ, հոգնած, չնայած երեկոյան քնել եք ժամանակին:
7. Ձեր աշխատանքը «նստած» տիպի է, դուք քիչ եք շարժվում, գործնականապես չեք քայլում:
8. Ունեք քաշի խնդիրներ՝ այն նորմայից պակաս է կամ ավելի:
9. Ձեր ոտքերը եւ ձեռքերը մշտապես սառն են:
10. Խրոնիկական տոնզիլիտի պատճառով հեռացրել են ձեր նշագեղձերը:
11. Դուք շատ շուտ եք հոգնում:
12. Ծխում եք:
13. Դուք ապրում եք ոչ բարենպաստ էկոլոգիա ունեցող քաղաքում:
14. Ցերեկը հաճախ եք հորանջում եւ «երազում» քնելու մասին:
15. Դուք տառապում եք խրոնիկական հիվանդությամբ:
16. Դուք հակված եք ալերգիայի:
17. Ձեզ հաճախ է «կպչում» հարբուխը, երբ դրանով հիվանդ են ձեր գործընկերները կամ էլ տան անդամները:
18. Եթե դուք հազում եք, այն տեւում է երկար:
Ընդհանրացնենք միավորները:
0-60 միավոր: Կարող եք լինել հանգիստ: Ձեր իմունային համակարգը լավ վիճակում է եւ կայուն: Նույնիսկ հիվանդանալիս դուք ապաքինվում եք շուտ եւ առանց բարդությունների: Շարունակեք վարել նույն կենսակերպը:
61-125 միավոր: Ձեր օրգանիզմի պաշտպանիչ ուժերը նորմայի սահմաններում են: Դեռ անհանգստանալու կարիք չկա: Վարեք ավելի առողջ կենսակերպ: Գարնանը օգտագործեք վիտամինային կոմպլեքս (պոլիվիտամիններ): Ճիշտ սնվեք, լիարժեք քնեք, զբաղվեք մարմնամարզությամբ:
125 միավորից ավելի: Ձեր իմունիտետային համակարգը այնքան էլ լավ վիճակում չէ: Դիմեք թերապեւտին եւ իմունոլոգին: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ: