Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՏ Է

Մարտ 30,2011 00:00

ԱՄՆ-ում չափահաս բնակչության շրջանում խաղամոլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան հարբեցողությունը: Նման եզրակացության է եկել Նյու Յորք նահանգի Բուֆֆալոյի համալսարանի՝ Ջոն Ուելտեի ղեկավարած գիտնականների խումբը: Գիտնականները հարցում են անցկացրել 20-40 տարեկան 5000 ամերիկացիների շրջանում. պարզվել է, որ խաղամոլությունը ձեւավորվում է դեռահաս տարիքում: Այն հասնում է իր գագաթնակետին 20-40 տարեկանում, իսկ 70-ից հետո արդեն տեղի է տալիս: Ուսումնասիրության արդյունքների համաձայն, խաղամոլությամբ է տառապում ամերիկացի տղամարդկանց 28%-ը: Կանանց համար այս ցուցանիշը կրկնակի ցածր է (13%): Միեւնույն ժամանակ տղամարդկանց մոտ խաղամոլության գագաթնակետը հասնում է ավելի վաղ տարիքում, քան կանանց մոտ: Գիտնականներն ապացուցել են, որ չափահաս ամերիկացիներն ավելի հակված են խաղամոլության, քան հարբեցողության: Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ալկոհոլային կախվածության ախտանիշներ կյանքում գոնե մեկ անգամ ի հայտ են եկել տղամարդկանց 17%-ի, իսկ կանանց 8%-ի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել