Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատիվ ապրած կյանք

Մարտ 30,2011 00:00

\"\"Կյանքի 72-րդ տարում մահկանացուն կնքեց ծննդով արցախցի, սամբոյի՝ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ,

միջազգային կարգի մրցավար, Ուկրաինայի սամբոյի հավաքականի ավագ մարզիչ Ռոբերտ Սամվելի Բաբայանցը: Մարդ, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է մարզաշխարհին՝ պատրաստելով ԽՍՀՄ, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, գործնական եւ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում սամբոյի զարգացման գործին:

Ռոբերտ Բաբայանցը բարեկամական ջերմ կապեր ուներ թե Հայաստանում եւ թե Արցախում: Ամենուր նրա անունը հարգանքով ու հպարտությամբ էր հնչում մարզաշխարհում: Ընդ որում, այդ հարգանքը նա վայելում էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ նրա սահմաններից դուրս: Անվանի մարդն ու քաղաքացին եւ մարզիչը անչափ հարգված ու սիրված էր հարազատների, գործընկեր-բարեկամների, ծանոթների շրջանում: Այդ է, անշուշտ, պատճառը, որ բոլորը խորապես վշտացած են Ռոբերտ Բաբայանցի անժամանակ մահով եւ ի խորոց սրտի ցավակցում են նրա հարազատներին, գործընկերներին, Ուկրաինայի սամբոյի ֆեդերացիային:

Ռոբերտ Բաբայանցի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, նրա սաների եւ մարզաշխարհի նրա գործընկերների սրտերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել