Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծաթ»՝ վնասվածքի պատճառով

Մարտ 30,2011 00:00

Մարտի 24-27-ը Մոսկվայում անցկացվեց սամբո ըմբշամարտի հիմնադիրներից մեկի՝ Անատոլի Խարլամպիեւի հիշատակին նվիրված մարզաձեւի աշխարհի վերնագավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի սամբոյի հավաքականը՝ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Մարտին Միրզոյան եւ Արտակ Ծատինյան կազմով:

Մեր մարզիկներից բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010 թվականի աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Նա, հաղթելով բուլղարացի Ստեֆան Շոպովի, ռուսաստանցի Անդրեյ Պերեպելյուկի, բելառուս Ստեփան Պոպովի հետ գոտեմարտերում, եզրափակչում հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Լեբեդեւին: Մեր հավաքականի մարզիչ Էռնեստ Միրզոյանի խոսքերով՝ մարտը չափազանց ծանր ընթացք է ունեցել: Ու չնայած հայաստանցի սամբիստը վնասվածք է ստացել, բայց նույնիսկ կոտրած քթով շարունակել է պայքարը, սակայն, ի վերջո, պարտվել մեկ միավորի տարբերությամբ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականն ու արժանանալով արծաթե մեդալի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել