Լրահոս
Օրվա լրահոսը

ՂՐՂԶԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ

Մարտ 30,2011 00:00

Ղրղըզստանում հացադուլ հայտարարած կալանավորներից երկուսը մահացել են թոքախտից: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ Ղրղըզստանի ՆԳՆ վարչության պետ Թաալայբեկ Ակբաեւը։ «Երկու մահվան դեպքերն էլ գրանցվել են թիվ 27 գաղութում տեղի ունեցող հացադուլի հետեւանքով։ Մահացած կալանավորները հիվադ են եղել թոքախտով։ Թիվ 27 քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժն են կրում տարբեր հիվանդություններով՝ հատկապես թոքախտով տառապող հանցագործներ»,- ասել է Թաալայբեկը։

Հիշեցնենք, որ Ղրղըզստանի ուղղիչ հիմնարկներում 2009թ.-ին 93 կալանավոր է մահացել, 2010-ին՝ 90: Մահացածների մեծ մասը հիվանդ են եղել թոքախտով եւ ՁԻԱՀ-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել