Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Ելենա Բաբիչը, առաջարկել է օրենսդիրներին պարտադրել խորհրդարանի նիստերին գալ համազգեստով: Lenta.ru-ի փոխանցմամբ, նա պարզաբանել է, որ էթիկայի կոդեքսը, որը դեռեւս մշակման փուլում է, տարածվելու է ոչ միայն խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների, այլեւ պատգամավորների վրա: «Այդ ժամանակ բոլորը կսկսեն մտածել աշխատանքի մասին: Ինչպիսի հագուստ կրում ենք, այնպես էլ մեզ պահում ենք»,- ասել է Բաբիչը: Բացի այդ բարեփոխումից, պատգամավորը նաեւ ասել է, թե իր գործընկերներին պետք է արգելել նիստերի ժամանակ ոչ նորմատիվային բառապաշար օգտագործել ու սուտ տեղեկություններ ներկայացնել: Նման արարքի համար նա առաջարկել է օրենսդիրներին պատժել՝ մեկ ամսով զրկելով նրանց խոսքի իրավունքից:
Հիշեցնենք, որ Պետդումայի էթիկայի կոդեքսը եւ պետծառայողների վարքի կանոնները ուժի մեջ են մտել մարտի 28-ից: