Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ

Մարտ 30,2011 00:00

Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է երկրի կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիական հեռուստաընկերությունը: Սպասվում է, որ կառավարության հրաժարականից հետո 24 ժամվա ընթացքում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն:

Panarmenian.net-ը հիշեցնում է, որ նախօրեին Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարան հայտարարել էր, թե նախագահ Բաշար Ասադը մոտակա երկու օրերի ընթացքում մտադիր է հայտարարել «կարեւոր որոշումների» մասին, որոնք երկրի ղեկավարությունն ընդունել է զանգվածային բողոքների ճնշման ներքո:

Առաջիկա քաղաքական փոփոխությունների մասին Սիրիայի իշխանությունները հայտարարել էին մարտի 24-ին՝ Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում սկիզբ առած ժողովրդական հուզումներից կարճ ժամանակ անց: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերի 10 օրերի ընթացքում Դարաայում զոհվել է առնվազն 61 մարդ:

Սպասվում է, որ երկրում բազմակուսակցական համակարգ կներդրվի, ԶԼՄ-ների մասին նոր օրենք կընդունվի, կիրականացվի դատական բարեփոխում, իսկ ամենակարեւորը՝ կվերանայվի երկրում տասնամյակներ առաջ հայտարարված արտակարգ դրությունը: Ցուցարարները, սակայն, պահանջում են նաեւ երկրի նախագահ Ասադի հրաժարականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել