Երեկ Կանանց պատմության միամսյակի շրջանակում ԱՄՆ դեսպանի նստավայրում թեյելու էին հրավիրվել «Ես ինքս եմ կերտում իմ ապագան» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավագ դպրոցի 10 աշակերտուհիները եւ Հայաստանի մի խումբ առաջադեմ կին գործիչներ, ովքեր եկել էին երիտասարդների հետ կիսելու իրենց կյանքի հետաքրքրական դրվագները: Դեսպանը հաղթողներին հանձնեց հավաստագրեր եւ ժամանակակից անգլերենի բառարաններ: Ավագ դպրոցի աշակերտուհիների շրջանում անցկացված ստեղծագործական շարադրության այս մրցույթը նախաձեռնել էր ԱՄՆ դեսպանությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ: Մասնակիցները մեկ էջի սահմաններում ներկայացրել էին ապագայի մասին իրենց տեսլականը: Այս մրցույթի նպատակն էր ոգեշնչել երիտասարդ աղջիկներին, որպեսզի նրանք մտորեն հասարակության մեջ իրենց ունեցած դերի մասին եւ գիտակցեն առաջնորդող դիրքի հասնելու իրենց ներուժը: Կանանց պատմության միամսյակը նշվում է ամեն տարի մարտին՝ արժանին մատուցելու այն ներդրումներին, որ ամերիկյան պետության ձեւավորման գործում ունեցել են կանայք: