Մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուր եւ Ավստրալիա ուղեւորված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սինգապուրում մասնակցել է երկրի առաջին քրիստոնեական կառույցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու 175-ամյակին նվիրված միջոցառումներին:
Բացի այս եկեղեցուց, Սինգապուրում կա նաեւ Հայկական փողոց, «Ռաֆլզ Հոթել» հյուրանոց եւ դրա հիմնադիր Սարգսյան եղբայրների անվամբ փողոց:
Հենց «Ռաֆլզ Հոթել» հյուրանոցում էլ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին, իսկ հետո ՀՀ սփյուռքի նախարարը եւ Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոնը մասնակցել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում մատուցված պատարագին, որից հետո Ջորջ Յոնը ասել է, որ «հայերի փոքր համայնքը երկրի թագի զարդերից է»: