Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ

Մարտ 30,2011 00:00

Կիրակի՝ մարտի 27-ին Շիրակի մարզի Սարակապ, Հառիճ, Անուշավան, Կարմրավան, Արփենի գյուղերը գյուղապետ էին ընտրում:

Սարակապում գյուղապետի աթոռի համար պայքարում էին համայնքի գործող ղեկավար, ԲՀԿ-ական Արծրունի Խաչատրյանն ու անկուսակցական Վահրամ Մկոյանը: Հաղթել է գործողը: Հառիճում միակ թեկնածուն գործող գյուղապետ, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանն էր, ով վերընտրվեց: Անուշավան գյուղում համայնքի գործող ղեկավար՝ ՕԵԿ-ական Երվանդ Հակոբյանն ու անկուսակցական Վաչագան Ասլանյանն էին պայքարում: Հաղթեց գործողը:

Կարմրավան եւ Արփենի գյուղերում հերթական անգամ ընտրությունն անցավ «Հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ձեւաչափով: Հիշեցնենք, որ նման ընտրություն արդեն եղել է Տավուշի եւ Լոռու մի շարք գյուղերում:

Արփենիում գործող գյուղապետ, հանրապետական Արսեն Առաքելյանը հաղթել է հանրապետական Գառնիկ Դավթյանին, իսկ Կարմրավանում գործող գյուղապետ, հանրապետական Ֆելիքս Հարությունյանը հաղթել է հանրապետական Համբարձում Պողոսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել