Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔՈՒՄ

Մարտ 30,2011 00:00

\"\"Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել խորհրդային տարիներից եկող կանանց տոնից՝ մարտի ութից մինչեւ անկախ Հայաստանում ընդունված կանանց տոն՝ ապրիլի 7, գեղեցիկ սեռին նվիրված ելույթներ ունենալ, ուղերձներ հղել, գեղեցիկ խոսքեր ասել: Դրանից, սակայն, կանանց խնդիրները չեն լուծվում:

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ՝ 44-ամյա Լաուրա Բաղդասարյանը 7 երեխայի մայր է: Նա տուն չունի, եւ ընտանիքով պատսպարվել է գյուղի վթարային մշակույթի տան երկրորդ հարկում: Մշակույթի տան շենքը պատերազմի օրերին ռմբակոծել-հրետակոծել են ադրբեջանցիները: Տեղումների ջրերը քայքայել են մշակութային օջախի պատերի որմնանկարները: Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը մտադիր է ֆինանսավորման աղբյուր գտնել եւ հիմնանորոգել մշակույթի տունը: Ընտանիքը պետք է մտածի կացարան ճարելու մասին: Լաուրայի երեխաներից երեքը ամուսնացել են, այժմ մոր հետ են չորսը, որոնցից ամենափոքրը 5 տարեկան է: Լաուրա Բաղդասարյանի 47-ամյա ամուսինը պայմանագրային զինծառայող է, առողջական շատ խնդիրներ է ունեցել, որոնք հաղթահարել է այլոց օգնությամբ միայն: Սահմանամերձ գյուղում ապրող ընտանիքը տուն վարձելու համար պահանջվող 15 հազար դրամը չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել