Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆԸ ՎԻՐԱՎՈՐ՝ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Մարտ 30,2011 00:00

Երեկ Երեւանում, ժամը 18:30-ի սահմաններում, Հերացի փողոցի նորակառույց թունելի սկզբնամասում, որը տանում է դեպի Խանջյան փողոց, միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի 11 ՏՕ 747 համարանիշի եւ «ՎԱԶ-21012» մակնիշի 03 ՏԼ 433 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես news.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Նրանց մեջ կան նաեւ մանկահասակ երեխաներ:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը, ով դեպքի վայրի տեղազննման, քննչական փորձարարական աշխատանքներ կատարելուց հետո մեկնել է թիվ մեկ համալսարանական հիվանդանոց՝ ճշտելու համար վիրավորների ինքնությունը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել