Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Մարտ 30,2011 00:00

Ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 35-ամյա Համլետ Զ.-ն եւ հայտնել, որ գիշերն իր ավտոտնակից գողացել են էլեկտրական 10 շարժիչ, էլեկտրական սղոց, 200 մ պղնձյա մալուխ եւ տնտեսական ապրանքներ՝ պատճառելով 500 000 դրամի նյութական վնաս: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 27-ամյա Ռոմիկ Ս.-ն, 25-ամյա Պետիկ Ս.-ն եւ 34-ամյա Մարատ Գ.-ն, որոնք գողոնը տեղափոխել են Ռոմիկ Ս.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով: Ռոմիկ Ս.-ն ձերբակալվել է: Գողոնն առգրավվել է, ավտոմեքենան՝ տեղափոխվել տուգանային հրապարակ: Ձեռնարկվում են միջոցառումներ Պետիկ Ս.-ին եւ Մարատ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել