Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 19 պոլիկլինիկայի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա Միքայել Գ.-ին:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ին, 70-ամյա Վաչագան Տ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 103 տան մոտ վրաերթի է ենթարկել Միքայել Գ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: