Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ

Մարտ 30,2011 00:00

Նուբարաշենի աղբավայրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արարատյան դաշտի գյուղերի, այլ նաեւ Երեւանի համար։ Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով, այս խնդիրը նա օրերս ներկայացրել է նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին. «Քաղաքապետի եւ մեր՝ Հանրային խորհրդի անդամների հանդիպման ժամանակ տեղեկացրի, որ աղբավայրը վտանգավոր է: Ճիշտ է, միջազգային կառույցները որոշակի ուսումնասիրություններ են կատարում, սակայն եզրակացություններն ուշանում են։ Իհարկե, հարցի օպերատիվ լուծումն աղբավայրի իզալացումն է, սակայն հիմնավոր լուծումը տարածքից թույների վերջնական դուրսբերումն է»: Կ. Դանիելյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի հետ խոսել են նաեւ այն մասին, որ ճարտարապետների եւ էկոլոգների կարծիքով՝ Երեւանում իրականացված վերջին 10 տարվա քաղաքաշինությունը հակաէկոլոգիական է, հակասոցիալական եւ սեյսմիկ առումով խիստ վտանգավոր. «Քաղաքապետը խոստացավ, որ Երեւանում այլեւս կանաչ տարածք չի կառուցապատվի, բակային տարածքները բարեկարգվելու են, կենտրոնը չի կառուցապատվելու: Սակայն Կողբացու 42, Պուշկինի 40 շենքերի բնակիչները դիմել են ինձ եւ հաղորդել, որ իրենց տարածքի բարձրահարկերի բակը կառուցապատվում է եւ համաձայնությունը ստորագրել է գործող քաղաքապետը՝ դեկտեմբերի 30-ին»: Բացի այդ, նա շեշտեց, որ մայրաքաղաքում կոլապս կսկսվի այն ժամանակ, երբ նորակառույցները բնակեցվեն, քանի որ փողոցները հաշվարկված չեն այսքան բարձրահարկերի, սուպերմարկետների, օֆիսների համար. «Կենտրոնը խնդիրներ կունենա նաեւ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ: Ոչ մի կոմունիկացիա հաշվարկված չէ այսպիսի կառուցապատման համար»: Վերջում նա ավելացրեց, որ Հայաստանի բնապահպանները պատրաստակամ են անվճար հիմունքներով օգնել քաղաքապետարանին՝ Երեւանը փրկելու էկոլոգիական աղետից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031