Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

1516 հոգու տրվեց արտոնյալ վարկ

Մարտ 30,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից՝ մարտի 25-ին ավարտվել է ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով ՀՀ քաղաքացիներին բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը:

Ծրագրի շրջանակում թվով 1516 քաղաքացիների տրամադրվել են բյուջետային վարկեր: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երեւան քաղաքի 150 բնակիչների հետ: Մարզերից ստացված տվյալներով՝ 606 վարկ է տրամադրվել Լոռիում, 375-ը՝ Տավուշի, 304-ը՝ Շիրակի մարզերում: Համապատասխանաբար 30, 28 եւ 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բնակիչներին:

Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսված 1 մլրդ դրամից հատկացվել է շուրջ 935 մլն դրամ: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել