Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱՄԱՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՎՍ ՄԵԿՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Մարտ 30,2011 00:00

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Պողոսյանը: Տեղեկացնենք, որ մինչ այդ ՀՀ ոստիկանապետը աշխատանքից ազատել էր նրա անմիջական ղեկավար Վարազդատ Ադամյանին, որը երկամսյա կալանքի ենթարկված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես վկա: Ա. Պողոսյանը նույնպես ցուցմունք է տվել Հատուկ քննչական ծառայությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել