Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է

Մարտ 30,2011 00:00

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին, որ կսպանի նրան եւ նրա որդուն: Այս մասին NEWS.am-ին ասաց տիկին Գործունյանը: «Ինքն ինձ քիչ առաջ զանգահարել է Մոսկվայից եւ սպառնացել, թե դու եւ քո տղա Սեւակը մինչեւ գիշեր ջիհադ կդառնաք»,- ասել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը:  Զոհրաբյանի այդ սպառնալիքի համար, ինչպես նշեց Գործունյանը, հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները: Նշենք, որ ըստ «Ժամանակ» թերթի՝ ամիսներ շարունակ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, կքած պարտքերի տակ, զբաղվել է ալֆոնսությամբ: Կարճ ժամանակ առաջ www.persons.am կայքէջում Զոհրաբ Զոհրաբյանի կենսագրականի տակ տեղ գտած կարծիքներում հայտնվել էր հետեւյալ գրառումը. «Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կքցե, զգույշ, տիկիններ, ինձ պես մի եղեք»,- գրել էր «Փարիզյան սուրճ»-ի տնօրեն Վալերի-Աշխեն Գործունյանը: Սակայն կարճ ժամանակ անց տողերն անհետացել են Զոհրաբ Զոհրաբյանի՝ Գործունյանին սպանելու սպառնալիքների արդյունքում»,- գրել է թերթը: Վալերի-Աշխեն Գործունյանն ասաց, որ ձեռնպահ է մնում  դեպքի մասին իրավապահ մարմիններին հաղորդելուց. «Իրենք ինձ փող են պարտք, ուզում եմ, որ իմ փողերը տան, ուրիշ ոչ մի բան: Ես չեմ ուզում, որ Հայաստանում նրա պես երեսփոխան լինի»,- հայտարարեց Գործունյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ «Փարիզյան սուրճը» հազիվ էր դուրս եկել իր դժվար վիճակից, եւ «ես չեմ ուզում Զորիկ Զոհրաբյանի պատճառով իմ բիզնեսը փակել»: NEWS.am-ը փորձեց կապվել նաեւ Զ. Զոհրաբյանի հետ՝ տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, սակայն նրա հեռախոսին պատասխանած անձը հայտարարեց, թե տվյալ հեռախոսահամարը Զոհրաբյանին չի պատկանում եւ կոչ արեց «էլ չզանգե՛ք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել