Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի՞ «Հասմիկ տյոտյան»

Մարտ 29,2011 00:00

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Թատերական գործիչների միությունն իր «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն էր կազմակերպել, որը, ինչպես միշտ, անցնում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ: Երբ ԱԺ նախագահը մտավ Կոմերցիայի թատրոն, զարմացած նկատեց, որ իրեն հատկացված տեղի կողքին բազմած են երկու օրիորդ: Արարողակարգի աշխատակիցների հարցին, թե ո՞վ է նրանց հրավիրատոմս տվել, աղջիկները պատասխանեցին՝ «Հասմիկ տյոտյան է տվել»: Պարզվեց, որ «Հասմիկ տյոտյան» մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է, ով նախորդ անգամ էլ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կնոջն ու ընկերուհուն էր նման կերպ «պատվել»:  Ի դեպ, չգիտես ինչ տրամաբանությամբ, նույն օրը նշանակված էր նաեւ Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը այս տարի նվիրված էր Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին:
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Մարիամ Ղազանչյանը, «Լավագույն երիտասարդ դերասան»՝ Յուրի Իգիթխանյանն ու  Նարեկ Ներսիսյանը, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Լիլի Էլբակյանը,
 «Լավագույն տղամարդ դերակատարը»՝ Հրաչյա Հարությունյանն ու Հակոբ Ազիզյանը, «Լավագույն կին դերակատարներ»՝ Էվելինա Շահիրյանը եւ Աննա Բալանդինան: «Լավագույն ռեժիսոր» հայտարարվեց Վահե Շահվերդյանը:
«Լավագույն ներկայացումները» այս անգամ Արմեն Խանդիկյանինն (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն) ու Մարիո Կորադիինն էին (Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն): Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար առանձնացվեցին Կամո Հովհաննիսյանը, Գրետա Գալստյանը, Էմանուիլ Արաքսման-Մանուկյանը, Քաջազնունի Գյուրջինյանը: Խորեն Աբրահամյանի անվան մրցանակ հանձնվեց Արմեն Մարությանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել