Քաթարը երկուշաբթի օրը լիբիացի ապստամբների ղեկավար մարմինը ճանաչել է որպես լիբիացի ժողովրդին ներկայացնող միակ օրինական իշխանությունը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: «Այս ճանաչումը հիմնված է այն համոզման վրա, որ Լիբիայի ապստամբների Ազգային խորհուրդը դարձել է Լիբիայի փաստացի ներկայացուցիչը»,- հաղորդում է աղբյուրը՝ վկայակոչելով Քաթարի ԱԳՆ ներկայացուցիչներին: Որպես այդպիսի որոշման հիմնավորում, ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Ազգային խորհրդում ներգրավված են Լիբիայի տարբեր շրջանների ներկայացուցիչներ, բացի այդ՝ խորհուրդը վայելում է նաեւ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների աջակցությունը:
BBC-ի փոխանցմամբ, Լիբիայի դեմ միջազգային կոալիցիոն ուժերի ռազմական գործողությունների ֆոնին լիբիացի ապստամբների ձեռքն են անցել մի շարք քաղաքներ՝ Բին Ջավադը, Ռաս Լանուֆը, Մարսա էլ Բրեգան, նրանք հասել են Մուամմար Քադդաֆիի հայրենի քաղաքը՝ Սիրտը: