Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆՈՒՄ 70 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Մարտ 29,2011 00:00

\"\"Եմենի հարավային Աբյան նահանգի Ջաար քաղաքի զինամթերքի գործարանում պայթյունը 70 մարդու կյանք է խլել: Վիրավորների թիվը հաշվվում է տասնյակներով, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախօրեին ձեռնարկությունը գրավել էին գրոհային իսլամիստները: Կառավարական զորքերի եւ իսլամիստական խմբավորումների միջեւ բախման արդյունքում իսլամիստներին հաջողվել էր Ջաարը վերցնել վերահսկողության տակ: Գրոհայինները գրավել էին կառավարական շենքերը, զորանոցները, նաեւ տեղական ռադիոկայանի շենքը: Նրանց ձեռքում էր հայտնվել նաեւ Բատիժի զինագործարանը: Պայթյունը որոտացել է, երբ տեղացիները փորձել են զինամթերք գողանալ գործարանից: Ահաբեկիչների դեմ պայքարը բարդանում է զանգվածային հակակառավարական ցույցերով, որ տեղի են ունենում նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի դեմ: Եմենի հարավում, որը մինչ 1990թ. առանձին պետություն էր, ուժեղ են անջատողական տրամադրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել