Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԹՎԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

Մարտ 29,2011 00:00

\"\"Վերջին տվյալների համաձայն, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով մահացել եւ անհայտ կորել է 27 հազար մարդ. հայտնաբերվել է 10418 մարդու մարմին, 17072 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը՝ հավելելով, որ աղետից առավել շատ տուժած Միյագի վարչական շրջանում զոհերի թիվը հասել է 6333-ի, հարեւան Իվատե եւ Ֆուկուսիմա վարչական շրջաններում՝ 3092-ի եւ 904-ի:
Նույն աղբյուրի մատուցմամբ, Ճապոնիայի կառավարությունն արդեն ցուցումներ է տվել TEPCO ընկերությանը՝ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատորին, պարզել միջուկային օբյեկտում ճառագայթման մակարդակի կտրուկ բարձրացման պատճառները: Հիշեցնենք, որ մարտի 27-ին ճապոնացի միջուկաբանները հայտարարել են, որ ջրում ռադիոակտիվ յոդ-131-ի մակարդակն ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորում նորմայից ավելի է 10 մլն անգամ: ԱԷԿ-ի անձնակազմը տարհանվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել