Մարտի 29-ին լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմի» 14-րդ օրը: Այդ կապակցությամբ այսօր, մարտի 29-ին, ժամը 16-ին Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին կայցելի Հայաստանի Հանրապետության ավելի քան 25 հանրակրթական դպրոցներից ընտրված աշակերտական պատվիրակությունը՝ նրան ուղղելով կոչ՝ դադարեցնելու հացադուլը եւ իր գործունեությունը շարունակելու պետական եւ միջազգային այլ ատյաններում: