«Առավոտի» մարտի 1-ի «Քննական խորամանկություններ եւ խնամի-ծանոթ-բարեկամ» հրապարակմամբ անդրադարձել էինք այն պաշտոնյաների կանանց, ովքեր դպրոցի տնօրենի պաշտոնակատար են եւ ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար քննություններ են հանձնում կամ հանձնելու են: Ի դեպ, նրանցից մեկը՝ Արմինե Անանյանը, ով թիվ 120 դպրոցի տնօրենի պաշտոնակատարն է, քննություններից «կտրվել» է: Հիշեցնենք, որ նա Երեւանի պետավտոտեսչության պետ Արսեն Արշակյանի տիկինն է: