«Առավոտի» տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ, 2-ամսյա կալանք է ընտրվել «Տաշիրի» աշխատակից Վահե Սահակյանի նկատմամբ, ով ոստիկանության բաժին տարվելիս ներկայացել էր, որպես անվտանգության ծառայության պետի եղբայր:
Ըստ մեր տեղեկությունների, նրա նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու: Տուժողներից մեկը ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի հրամանատար, մայոր Արմեն Սարգսյանն է:
Վահեն «Մերսեդես» մակնիշի 777 ԼԼ 47 համարանիշի ավտոմեքենան, հենց «Տաշիրի» հարեւանությամբ, քշել է քաղաքացիների եւ ճանապարհային ոստիկանների վրա: Ի դեպ, ավտոմեքենայի համարանիշները պատկանում էին Գյումրիում գրանցված «Թերո» ՍՊԸ-ին: Նշված ավտոմեքենան տուգանային հրապարակում է: