Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆԸ» ԿՓՈԽԱՐԻՆԻ ՀՐԱՏԱՊԸ

Մարտ 29,2011 00:00

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման ծառայությունը»: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ «Արագ արձագանքման ծառայությունը» չլինելով օրենքի պահանջ՝ չունի օրենսդրական կարգավորում: Այդուհանդերձ, այս գաղափարը գնահատելով խիստ կարեւոր ու անհրաժեշտ, նաեւ գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող 091 008 817 հեռախոսահամարը դեռեւս կշարունակի ընդունել զանգեր՝ աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել