Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Մարտ 26,2011 00:00

Տղամարդկանց կողմնորոշելու համար

\"\"Հարգելի տղամարդիկ, սա կօգնի ձեզ՝ քիչ, թե շատ կողմնորոշվել կանանց ընտրության հարցում: Հատկապես եթե որոշել եք ամուսնանալ, ապա նախ պարզեք, թե տարվա որ եղանակին է ծնվել ձեր ընտրյալը, որովհետեւ պարզելով դա՝ կկարողանաք ծանոթանալ նրա հոգեկերտվածքին:
Օրինակ, «ձմեռային» կանայք ունենում են մարտական բնավորություն: Լինում են նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ եւ արժանանում են համընդհանուր հիացմունքի: Նրանց հետ ոտք մեկնելը դժվար է, քանի որ պարտություն է սպասվում: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում են՝ դյուրությամբ են հաշտվում: Նրանց կողքին շատ հետաքրքիր է:
«Գարնանը» ծնված կանայք գրավիչ են եւ անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում եւ նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Այս կանայք իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս էակի բախտը բերի եւ հանդիպի հոգատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաեւ ամուր ամուսնություն: «Գարնանային» կանայք իրենց շատ հարմարավետ կզգան աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ էլ վճռական «ձմեռային» տղամարդու հետ:
«Ամառային» կինը ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխահում ամեն ինչ մոռանում է՝ «կրքի» օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հոգատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: «Ամառ» կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքը անկեղծ, անմիջական զրույցն է: «Ամառային» կանանց հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան «արեւային» տղամարդը: Սակայն չի բացառվում նաեւ, որ իրենց պաշտպանված ու ապահով զգան նաեւ աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետեւում:
Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաեւ հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսների ենթարկվում, սրտին մոտ ընդունում անհաջողությունները: Նրանց հոգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ եւ հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
«Աշնանային» կանայք հիանալի զույգ կկազմեն եւ «գարնանային» մեղմ տղամարդու, եւ «ամառային» լավատեսի, եւ «ձմեռային» վճռական տղամարդու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել