Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՆՈՐ ՄԻՋՈՑ

Մարտ 26,2011 00:00

Աշխարհում գնալով ավելի մեծ ճանաչում է վայելում յոգայի նոր տարատեսակը: Խոսքը Կունդալինի յոգայի՝ «օձի յոգայի» մասին է, որը նաեւ հայտնի է որպես «Կումարա օձերով բուժում» (համակարգի ստեղծողի՝ Կվալի Կումարայի անունով): Համաձայն այս համակարգի՝ բուժումն անցնում է իսկական օձերի հետ: Պարապմունքների նպատակն է ամրապնդել կապը բնական եւ հոգեւոր աշխարհի միջեւ: Օձերն այստեղ խաղում են ուղեկիցների դեր, որոնք բացում են չակրաները՝ մարմնի էներգետիկ կետերը, որոնք լավացնում են էներգիայի հոսքը: Հեղինակի խոսքերով, եթե մարդ վախենում է օձերից, ապա նա վախենում է իր հոգեւոր պաշարից: Կուրսը բաղկացած է 8 պարապմունքից:
Չակրաների սխալ աշխատանքը կարող է բերել հիվանդության, ասում է հեղինակը: Դիրքերի փոփոխումը, որոնցով մասնակիցները շնչում են, բավականին դինամիկ է տեղի ունենում, այդ պատճառով դասերը բավականին աշխույժ են անցնում: Եզրափակիչ մասը հատուկ արարողակարգ է, որն ազատում է վախից: Մասնակիցները շրջան են կազմում եւ փակում են աչքերը: Այնուհետեւ ղեկավարն ասում է. «Երբ դուք բացեք ձեր աչքերը՝ իմ վզին օձ կլինի»:
Իրոք, բացելով աչքերը, աշակերտները ղեկավարի վրա տեսնում են բազմաթիվ օձեր: Լարվածությունը թուլացնելու համար մասնակիցները սկսում են արտաբերել ձայներ, որոնք նման են օձերի ֆշշոցին եւ վերցնում են օձերին: Խաղը տեւում է մոտ 20 րոպե: Նման փորձը նպատակ ունի ազատել ամեն տեսակի վախերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել