Կնոջ կուրծքը՝ «տեղեկատվության» աղբյուր
Կանանց կրծքի ձեւը բավականին շատ բան կարող է ասել այդ մարմնամասի «տիրուհու» բնավորության եւ նախասիրությունների մասին: Կարող է «տեղեկացնել», թե ինչպես տվյալ կրծքի ձեւ ունեցող կինը իրեն կդրսեւորի ամուսնական կյանքում կամ սեռական հարաբերությունների ժամանակ, ինչպես նաեւ աշխատանքային բնագավառում. սա պարզել են իսպանացիները՝ դեռեւս 18-րդ դարում: Նրանք այդ գիտությունն անվանել են ստերնոմանտիա: Չնայած գիտնականները արդեն մեր օրերում ապացուցել են, որ երկու իրար նման կուրծք չկա, այնուամենայնիվ, հիմա էլ այս գուշակության ձեւը գործում է եւ շարունակում է զարգացում ապրել:
Ըստ այս «գիտության», խնձորանման կուրծքը, որ ամենագեղեցիկն է համարվում, այնքան էլ ցանկալի չէ, քանի որ այս տիպի կուրծք ունեցողները չափազանց սառն են սեռական հարաբերությունների ժամանակ: Չնայած դրան՝ հավատարիմ են եւ հիմնականում ամուսնանում են շատ վաղ տարիքում ու դառնում լավ տնային տնտեսուհիներ, բայց մեծ մասամբ իրենցից խելացի ամուսին չեն ընտրում: Տանձանման կուրծք ունեցող կանայք էլ առեղծվածային են, անկախ, ինքնակամ, բայց միաժամանակ կարող են լինել տգետ, որը, սակայն, չի խանգարում նրանց հմայել տղամարդկանց եւ նրանց քթից բռնած ման տալ, քանի որ անկողնում նրանք հրավառվում են: Իսպանացիներն ասում են, որ փոքրիկ, պինդ, մեջտեղի հատվածում վառ արտահայտված կրծքով գեղեցկուհիները սուր միտք են ունենում, նրանք նախընտրում են մենեջերի մասնագիտությունը, սակայն այդ ոլորտում լուրջ հաջողության չեն հասնում: Հակառակ դրան, հաջողված է լինում նրանց ամուսնական կյանքը, քանի որ սիրով ընդունում են ու հարմարվում կողակցի գրեթե բոլոր նախասիրություններին եւ շատ հավատարիմ են մնում նրանց: Անկողնում նրանք «ստեղծագործող» են: Իսկ փոքր կուրծքը, որը նման է բալի, վկայում է, որ կինը շփվող է, խելացի եւ նրանց հետ հետաքրքիր է ժամանակ անցկացնել: Կիտրոնի նման կրծքի տիրուհիներն էլ են հետաքրքիր, բայց նրանք նախընտրում են հանգիստ կյանքը:
Եռանկյունաձեւ կրծքով կանայք, որոնց կրծքի ձեւն անվանում են նաեւ այծանման, բոլոր ժամանակներում համարվել են ամենակրքոտը: Երեւի դա է պատճառը, որ այդպիսի կրծքով կանանց մեծ մասը հռչակավոր դերասանուհիներ են դառնում, կամ անփոխարինելի մարմնավաճառներ: Նրանք իրենց զուգընկերներին հաճախակի են փոխում, անգամ մեկ օրվա մեջ մի քանի անգամ:
Սմբուկանման կուրծք ունեցող կանայք, ըստ իսպանական գիտության, հաճելի են բոլոր տեսակի հարաբերություններում, քանի որ կենսասեր են եւ նրանցից դրական էներգիա է հորդում, չնայած ցանկացած տղամարդ նրանց կողքին կարող է «տՏՊՍՈոսցփվՌՍ» դառնալ: Ընդհանրապես, մեծ չափսի կուրծք ունեցողները լավատես են, կենսուրախ եւ զգայուն, նրանք իրադարձությունների ընթացքը վերցնում են իրենց ձեռքը: Օրինակ, դդումանման կրծքով կանայք լավ տնային տնտեսուհիներ են, սիրում են համեղ ուտելիքներ պատրաստել եւ հյուրասիրությունից հետո սպասում են գովեստի խոսքերի՝ նաեւ իրենց արտաքինի վերաբերյալ: Ձմերուկի նմանվող կրծքի տիրուհին նախընտրում է սիրահետումը, այլ ոչ թե իրական հարաբերությունները, սիրում է, երբ իրեն խնամում են եւ կերակրում: Օվալաձեւ կրծքով կանայք էլ կարող են լավ առաջ գնալ աշխատանքային ոլորտում:
Քանի որ վերջերս կանայք իրենց կուրծքը գեղեցկացնում են պլաստիկ վիրահատությունների միջոցով եւ հաճախ են սիլիկոնի միջնորդությանը դիմում, ստերնոմանտիայի ներկայիս «մասնագետները» հավաստիացնում են, որ սիլիկոնե կրծքով կանայք լուրջ հոգեբանական խնդիրներ են ունենում, այդ թվում՝ անվստահություն սեփական անձի նկատմամբ, մրցակցության հանդեպ վախ եւ ինքնասիրահարություն: Տղամարդկանց խորհուրդ չի տրվում այսպիսի կանանց հետ կյանքը կապել, ուստի ավելի նախընտրելի է պահպանել բնությունից ձեզ տրված կուրծքը:
Մի հետաքրքիր փաստ եւս, գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդկանց համար շատ օգտակար է նայել կանանց կրծքին, քանի որ դա բարենպաստ է նրանց առողջության համար եւ կյանքը երկարացնում է 4-5 տարով: Մասնագետները հավաստիացնում են, որ 10 րոպե կուրծք դիտելը հավասար է 30 րոպեանոց մարմնամարզության պարապմունքին, ընդ որում՝ տղամարդիկ կնոջ կրծքին պետք է նայեն տարբեր դիրքերից: Այս ապացուցվել է այն ժամանակ, երբ գերմանացի գիտնականները 5 տարի շարունակ հետազոտել են 200 տղամարդու, որոնք պարբերաբար «դիտել» են կանանց մերկ կուրծք: Պարզվել է, որ նրանք հետազոտության ժամանակ ավելի ցածր արյան ճնշում եւ ավելի քիչ սրտանոթային հիվանդություններ են ունեցել, քան նրանք, որոնք չեն արել այդ հաճելի գործողությունն ամեն օր: