Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտ 26,2011 00:00

Վաչիկ Գաբոյանն ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Նա բողոքով դիմել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, ուր Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ օրեր առաջ շարունակվեց դատաքննությունը:
Այդ գործով տուժող է ճանաչվել Թաթուլ Ասատրյանը, ով ցուցմունք է տվել, թե Գաբոյանն իրենից գումարներ է վերցրել վկա Թամարա Գեւորգյանին տալու համար: Կապանի բնակիչ, դատարան ներկայացած վկա Թամարա Գեւորգյանը հայտնեց, որ իր ամուսինը՝ Դավիթ Հարությունյանը անասնապահական ֆերմա է հիմնել եւ 35 000 դոլարի չափով ներդրումներ կատարել, գումարը տրամադրելով Թաթուլին:
Թ. Ասատրյանը, որը ոչինչ չի ունեցել, ըստ վկայի, իր ամուսնու շնորհիվ ձեռք է բերել կարողություն: Ամուսնու մահվանից հետո, տղայի եւ երկու աղջիկների հետ տիկին Թամարան մնում է անօգնական վիճակում, խնամքին էր նաեւ 1913թ. ծնված սկեսուրը: Թաթուլը ձեռք չի մեկնել նրա ընտանիքին: Սա այն դեպքում, երբ «Դավիթ-Թաթուլ» ՍՊԸ-ն ուներ արդեն 20 մլն դրամագլուխ. «Աղջիկս գնաց Վարդենիս, հանդիպեց Թաթուլի հետ, ասաց, որ համատեղ գործունեությունը չի ստացվում եւ նրանից պահանջել էր գումարը: Թաթուլը սպառնացել էր, տալով որոշ պաշտոնյաների անուններ, եւ անհետացել»: Թամարա Գեւորգյանն իր տղայի եւ հարսի միջնորդությամբ, դիմում է Վարդենիսի բնակիչ Վաչագան Գաբոյանին, որպեսզի նա համերկրացի Թաթուլից վերցնի իր ամուսնու կողմից հատկացված $35 000 գումարը: Վկայի տեղեկացմամբ, Վաչագանն իրենց է փոխանցել $1700 գումարը, մինչդեռ Թ. Ասատրյանը պնդում է հակառակը: Դատակոչված մյուս վկան Դավիթ Հարությունյանի աղջիկն էր՝ Տաթեւիկը, որը գրեթե նույնը պնդեց: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել