Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁՆԵ ՄԱՐԴԸ» ԱՄՆ-ՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Մարտ 26,2011 00:00

Սիրողական ռեժիսորը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի Նյու-Հեմփշիր նահանգի կառավարության դեմ, որն արգելում է իրեն՝ սարերում ձնեմարդու շորերով նկարահանումներ կատարել: «Ինձ հետ անարդար են վարվել, նրանք անտեսել են խոսքի ազատության օրենքը»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է 30-ամյա ամերիկացին, որն աշխատում է Small World News Servic գործակալությունում:
Ջոնաթանի խոսքով, նա այդ հագուստով թափառում է սարերում (որը գտնվում է ազգային պարկում), որպեսզի տեսնի զբոսաշրջիկների զարմանքը: Այնուհետեւ հագուստ փոխած ռեժիսորը սկսում է հարցուփորձ անել այցելուներին՝ արդյոք անսովոր ոչինչ չե՞ն տեսել: Ջոնաթանը սիրում է կրկնել, որ նախագիծը կոմիկական բնույթ է կրում, հաղորդում է Bagnet.org-ը: Ջոնաթանը հրաժարվում է մեծ փոխհատուցումից եւ ցանկանում է ընդամենը վերականգնել արդարությունը, որպեսզի ոչ ոք այլեւս չարչարվելով նկարահանումներ չկատարի սարերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել