Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը պահանջում է Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել

Մարտ 26,2011 00:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի կառավարության նկատմամբ եւս պետք է իրականացվի այն, ինչ արվում է Լիբիայում՝ Մուամմար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ Նաթանյահուի, Իրանի միջուկային հավակնությունները եւ աշխարհում առավելություններ ունենալու երազանքը անմիջականորեն սպառնում են գլոբալ անվտանգությանը:
Նաթանյահուն Մոսկվա է այցելել մարտի 24-ին: Նախօրեին Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Ընդսմին, Իրանի շուրջ օղակը սեղմվում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշել է Իրանում մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողի հաստիք ստեղծել: Իրանի իշխանությունները չեն ընդունում երկրում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ միջազգային հանրության հայտարարությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել