Լրահոս
Օրվա լրահոսը

Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում

Մարտ 26,2011 00:00

Մարտի 25-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Կալին» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի 13ՍՍ751 պետհամարանիշով եւ «ՎԱԶ-2115» մակնիշի 07ՏՍ612 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1980թ. ծնված Մարտուն Վարժապետյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարների կողմից «ՎԱԶ-2115» ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ՝ 1983թ. ծնված Անդրանիկ Գասպարյանը, որը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել