Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարեց հայցը

Մարտ 26,2011 00:00

«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ու «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ օգնությամբ մի խումբ կապանցիներ 2010 թվականի հոկտեմբերին հայցապահանջով դիմել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ պահանջում էին ընկերությանը պարտավորեցնել կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները՝ ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը, ինչպես նաեւ վերացնել մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպառնացող վտանգը: Մարտի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանը բավարարեց հայցը եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը պարտավորեցրեց կատարել պայմանագրում ամրագրված կետերը:
Ընթացքի մեջ է նաեւ հ/կ մյուս հայցը, այս անգամ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության. «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն վիճարկում է պետական մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության անգործության փաստը՝ կապված Ողջի գետի էկոլոգիական ծանր վիճակի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել