Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդները նվազել են

Մարտ 26,2011 00:00

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տեղեկությունների համաձայն, 2011 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 182 երեխա,  29-ով պակաս, քան 2010-ի փետրվարին եւ 68-ով պակաս, քան այս տարվա հունվարին:
Ծնունդների նվազումը չի ազդել ըստ տարածաշրջանների դրանց բաշխվածության եւ համամասնության վրա: Մարտունու տարածաշրջանում, ինչպես սովորաբար, ծնունդները ամենաշատն են՝ 78 երեխա, ամենաքիչը Ճամբարակի ծնունդներն են՝ 8 երեխա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել