Լրահոս
Օրվա լրահոսը

Ում է խանգարում լույսը

Մարտ 26,2011 00:00

\"\"Նոյեմբերյանի Հայ-հունական բարեկամության զբոսայգին քաղաքի ամենատեսարժան վայրն է: Այն կառուցվել է Նոյեմբերյանի բարեկամ հունական Վիրոնա քաղաքի ֆինանսական աջակցությամբ, միջազգային մի շարք կազմակերպությունների օգնությամբ: Ֆինանսական ներդրում է կատարել նաեւ համայնքը: Այգին, բնականաբար, լուսավորության համակարգ ուներ, սակայն հիմա գիշերները թաղվում է խավարի մեջ: Անհայտ չարագործները փշրել են այգու գիշերային լուսավորության ավելի քան 20 լամպերը՝ անվնաս թողնելով այգու մուտքի մեկ լամպ: Քաղաքապետարանը մի քանի անգամ նոր լամպեր է տեղադրել, սակայն դրանք էլ են կոտրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել