Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ՉԿԱ՞

Մարտ 26,2011 00:00

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի ակտիվիստ, ճանաչված բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալմանը՝ ասաց, որ Խաչատրյանի ձերբակալման մեջ որեւէ քաղաքական աստառ չկա. ԽՍՀՄ եւ Եվրոպայի նախկին չեմպիոնը խախտել է հասարակական կարգը, բռնություն գործադրել ոստիկանության աշխատակիցների հանդեպ, եւ վերջիններս ունեին բոլոր լիազորություները՝ ձերբակալելու նրան խուլիգանության համար. «Անշուշտ, ափսոսում եմ, որ այդ ամենը տեղի է ունեցել ճանաչված հայ մարզիկի հետ, բայց, կարծում եմ, չնայած չեմպիոնի կարգավիճակին՝ Խաչատրյանը որեւէ իրավունք չուներ իր բռունցքներն օգտագործելու հասարակական կարգը պահպանող ոստիկանների նկատմամբ: Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել