ՀՀ պետական բյուջեի նախագծով Լոռու մարզին ճանապարհաշինարարության համար 2,499 միլիարդ դրամ է հատկացվել, որից 1,282 միլիարդը՝ ինժեներական կառույցների պահպանման եւ շահագործման համար: 2,88 միլիարդ էլ Լոռին ստացել է Ալավերդի, Ախթալա, Մեծավան, Սարչապետ, Ստեփանավան, Սպիտակ, Ջրաշեն, Տաշիր բնակավայրերի խմելու ջրի մատակարարումը բարելավելու համար: Գումարի մի մասը պետբյուջեից է, մնացածը վարկ է՝ դոնոր կազմակերպություններից: Դոնորները կօգնեն նաեւ բարելավել Լեռնանցք, Ճոճկան, Լեռնահովիտ, Քարկոփ, Լոռի-Բերդ գյուղերի ջրամատակարարումը: «Պետբյուջեի հատկացված գումարը քիչ է, ընդամենը 16 միլիոն դրամ, մինչդեռ նախնական հաշվով անհրաժեշտ էր 60 միլիոն: Ինձ պետք չէ, որ կես կամ մեկ կմ ջրագիծ կառուցվի, դա ոչինչ չի փոխի»,- ասում է Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանը:
Լոռու մարզում այս տարի նախատեսված շինարարությունների մասին՝ առաջիկայում: