Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԽԱՂԱԼՈՒ ԵՎ ԾԻԾԱՂԵԼՈՒ

Մարտ 26,2011 00:00

Երեկ Աուտիզմի իրազեկման միջազգային օրն էր, ինչի առիթով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել էր աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված Երեւանի «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: Պարոն Յիրիկյանը կենտրոնի բոլոր երեխաների համար նվեր էր տարել՝ գրքեր, որոնցում բառերի ընտրությունը, դրանց համադրումը ու գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն այս երեխաների ուշադրությունը եւ տրամադրեն սովորելու: Ռ. Յիրիկյանի խոսքերով, յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարավորություն. «Դառնալու ուրախ ու առողջ մեծահասակ: Մենք ուզում ենք լինել այս ընտանիքների կողքին, որպեսզի նրանք չհուսահատվեն»: Այս կենտրոնում ուսանում է 3-12 տարեկան 20 երեխա: Նրանց կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եւ թանկարժեք է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է ինտենսիվ անհատականացված՝ մեկ թերապեւտ-մեկ երեխա հարաբերությամբ ուսուցում: Այդ է պատճառը, որ 2008 թվականից սկսած «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ամեն ամիս աջակցություն է ցուցաբերում կենտրոնին եւ արդեն ընդհանուր առմամբ կատարել է մոտ 49 միլիոն դրամի ներդրում, ինչի արդյունքում երեխաները կենտրոն են հաճախում՝ առանց որեւէ վճարի: Կենտրոնի աշխատակազմի եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ իրենց երեխաների մոտ նկատելի առաջընթաց է դրսեւորվել ոչ միայն գիտելիքների ձեռքբերման մեջ, այլ նաեւ ինքնասպասարկման եւ սոցիալականացման ոլորտում, ավելին, կենտրոնի սաներից 2-ն արդեն հաճախում է հանրակրթական դպրոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել