Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծառայություններ են մատուցում

Մարտ 26,2011 00:00

\"\"Այն, որ մեր երկրում 2012-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու եւ այդ թեժ մթնոլորտն ապահովելու են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, որեւէ քաղաքական վերլուծաբան կասկածի տակ չի դնում: Այդ մասին են վկայում նաեւ այսօր արդեն գրեթե ամեն քայլափոխի բացված ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գրասենյակները՝ կուսակցությունների նախագահների՝ ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանի մեծադիր լուսանկարներով: Չնայած ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն յուրաքանչյուր համայնքում դրանց թիվը նախորդ տարիների համեմատությամբ կրկնապատկվել, եռապատկվել \"\"է: Կուսակցական գրասենյակներն ընտրողներին իրենց կողմը ներգրավելու նպատակով սկսել են նույնիսկ տարատեսակ ծառայություններ մատուցել: Նորք-Մարաշ համայնքում գտնվող ԲՀԿ-ի տարածքային այս գրասենյակը անգամ շաբաթ-կիրակի օրերին չի հանգստանում՝ քաղաքացիներին հրավիրելով անվճար իրավաբանական խորհրդատվության, ինչը կարելի է դիտարկել որպես ընտրակաշառք: 
Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցում գործող մարզադպրոցներից մեկի շենքում էլ արդեն երկար ժամանակ է՝ տնավորվել է ՀՀԿ-ի գրասենյակը: Երեկ սպորտդպրոցի հեռախոսները ողջ օրվա ընթացքում չէին պատասխանում, որպեսզի տնօրենից պարզեինք, թե կուսակցությունն ի՞նչ հիմունքներով է այնտեղ գործում, սակայն նկատենք, որ «Ընտրական օրենսգրքով» կրթամշակութային օջախներում արգելվում է նման գրասենյակների գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել